Երբ կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը. ԱԳՆ–ի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств Армении
Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման կոնկրետ վայրն ու ժամկետները դեռ հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական Բաքվին, այսօր տեղեկացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարով ղարաբաղյան կոնֆլիկտի հերթական քննարկման համար կհանդիպեն նոյեմբերի 16–ին, Մոսկվայում։

Заседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств - Sputnik Արմենիա
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհաստատեց այս ինֆորմացիան։ «Նախարարների հանդիպման տեղի և ժամկետների մասին հստակ ինֆորմացիա տիրապետելու դեպքում, անպայման, պաշտոնական հայտարարություն կարվի»,–ասաց Բալայանը։

Հիշեցնենք, որ Նալբանդյան– Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է այս տարվա սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում,  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում։

Լրահոս
0