00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալական հրատարակություն. Հայերը միշտ ժամանակից առաջ են ընկնում

© Sputnik / Asatur YesayantsТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալական Venezia Eventi- ի հրատարակությունն օրերս տպագրել է լայնածավալ հոդված` նվիրված Հայաստանին և հայերին: Պորտալը ներկայացրել է, թե ինչպես են հնագույն այս ժողովրդի ներկայացուցիչներն առաջին անգամ հայտնվել Սուրբ Ղազար կղզում և ինչու են նրանք միշտ ժամանակից առաջ ընկնում:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վենետիկյան ծովալճակի հարավային հատվածում տեղակայված կղզին` Սան-Լազարո- դելյի- Արմենին կամ Սուրբ Ղազարի հայկական կղզին, հայկական մշակույթի ամենակարևոր համաշխարհային կենտրոններից մեկն է, գրում է Venezia Eventi -ին:

«Սուրբ Ղազարի  վանքում պահպանվում են 170 հազար հին տպագիր գրքեր և 4500 ձեռագիր մատյան: Սա հսկայական հավաքածու է, որը գտնվում է հայրենիքից դուրս: Արդեն երեք դար է կղզին հայերի մշակութային ու հոգևոր աշխարհի մի մասն է հանդիսանում», — ասվում է հոդվածում:

Армянская церковь Сурб Хач Айоц в Венеции - Sputnik Արմենիա
Սուրբ Խաչ Հայոցը՝ Վենետիկի սրտում ծվարած, Եվրոպայի ամենահին գործող հայկական եկեղեցին

Հրատարակությունը նշում է, որ 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության և Ռուսաստանի հեղափոխության միջև ընկած ժամանակահատվածում ավերվել և այրվել է հայկական գեղարվեստական և մշակութային ժառանգության շուրջ 60% —ը:

«Այժմ Հայաստանում ապրում է մոտ երեք միլիոն մարդ, իսկ 9 միլիոնանոց սփյուռքը սփռված է Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան», — գրում է կայքը:

Հրատարակությունը ընդգծում է, որ 1717 թ.-ին Մխիթար Սեբաստացու գլխավորությամբ Վենետիկ են հասել է մի քանի վանականներ, որոնք փախչելով էին թուրքական հալածանքներից, հասել էին Վենետիկ, և մի փոքր կղզի ձեռք բերել Վենետիկյան ծովալճակում:

Սակայն, ինչպես նշվում է  հոդվածում, Վենետիկի և Հայաստանի միջև կապը շատ ավելի հին պատմություն ունի: Արարատի լանջերից վաճառականները այստեղ են հայտնվել դեռ միջնադարում:

«Դրա մասին վկայում են հինավուրց տեղանունները: Ռուգա-Ջուֆֆում, Սբ. Մարկոսի հրապարակի մոտակայքում բնակվեցին հայերը Իրանի Ջուլֆա քաղաքից: Այստեղ էլ` հրապարակի մոտ, կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին և 13-րդ դարի փոքրիկ մատուռը: Կարելի է նշել, որ «armelin» բառով վենետիկցիներն անվանում են ծիրանը, որը այդքան շատ է Հայաստանում: Իսկ Մեծ Հայքի մասին հիշատակում է նաև Մարկո Պոլոն: Նա հյուրընկալվել է հայկական Արտաշատ քաղաքում, որը գտնվում էր  Մետաքսի ճանապարհի վրա. նրան այնտեղ շատ լավ են ընդունել», — գրում է հրատարակությունը:

остров Лазаря - Sputnik Արմենիա
Euronews-ը պատմել է «Վենետիկի հայկական կղզու» մասին

Պատմելով հայերի ազգային առանձնահատկությունների մասին` հեղինակը նշում է, որ այս փոքրաթիվ ազգը դարեր շարունակ շրջապատված է եղել մահմեդականներով, ինչի արդյունքում «նրանք սովորել են տիրապետել հատուկ իմաստության»:

Մինչև հիմա Վենետիկում մի ասածվածք է շրջանառվում` «Հային խաբելու համար յոթը հրեա է հարկավոր»։ Նապոլեոնյան ժամանակների հերթական լեգենդը պատմում է, որ երբ 1805 թվականին Բոնապարտը վերադարձավ Վենետիկ, որոշեց ոչնչացնել եկեղեցիները և վանքերը: Իսկ հայերը կղզու վրա բարձրացրին թուրքական կիսալուսնով դրոշը և իրենք իրենց սուլթանի հպատակներ կոչեցին: Նապոլեոնը հավատաց նրանց, և չցանկանալով կռվել թուրքերի հետ, ձեռք չտվեց վանքին», — ասվում է հոդվածում:

Հրատարակությունը նշում է, որ Հայաստան կատարած այցը անմոռանալի է. «հրաշագործ վանքեր Արարատի մատույցներում  (այժմ Թուրքիայում), ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հնագիտական հուշարձաններ և հրաշալի կիրճեր»:

«Հայ քաղաքակրթության հնադարյան ապացույցն է Քարահունջ աստղադիտարանը` իր տեսակով հայկական Սթոունհենջը,, որը 6000 տարեկան է»,- նշում է կայքը:

Հոդվածի հեղինակը չի անտեսել  նաև այն  փաստը, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել  Քրիստոնեությունը որպես պետական կրոն, ավելացնելով, որ «նրանք միշտ ժամանակից առաջ են ընկնում»:

Լրահոս
0