00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյան. «Ռուսաց լեզվի իմացությունն, ուղղակի, անհրաժեշտ է»

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում աճում է ռուսաց լեզվի իմացության բարելավմամբ հետաքրքրված մարդկանց թիվը, կարծում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից մեծ զբոսաշրջային հոսքը խրախուսում է Հայաստանի քաղաքացիներին սովորել ռուսերեն, ասել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ թիվը տաքսու վարորդներին, մատուցողներին, սպասարկման ոլորտում աշխատող այլ ներկայացուցիչներին դրդում են ռուսերեն սովորել:

«Ավելի լավ է, երբ լեզվի տարածումը ոչ թե կարգախոս է, այլ քաղաքացիների ցանկություն»,-  ասել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգի հանրային քննարկմանը: Նախագահը նշել է, որ դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

«Հայաստանում ռուսաց լեզվին միշտ էլ լավ են վերաբերել, և այն  միշտ էլ տարածված է եղել: Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունները կապված են հազարավոր թելերով, մենք շատ սերտ գործակցություն ունենք, և լեզվի իմացությունն, ուղղակի,  անհրաժեշտ է»,- հավելել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում հիմնական շեշտը անհրաժեշտ է դնել ռուսերենի ուսուցման որակի վրա, քանի որ Հայաստանը միշտ հայտնի է եղել իր ռուս մասնագետներով:

Սարգսյանն ասել է, որ ռուսաց, ինչպես նաև ցանկացած այլ լեզու, հայերի համար «կենդանի հյուսվածք» է:

«Ուստի, պետք է ջանքեր գործադրել,  նոր դասավանդման մեթոդներ ներդնել, ավելի հաճախ կազմակերպել կոնֆերանսներ և սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Այդ առումով նշանակալի դեր կարող է խաղալ ռուս-հայկական համալսարանը և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան  պետական համալսարանի մասնաճյուղը Հայաստանում», — հավելել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանն ասել է, որ դեռ վաղ է խոսել հայեցակարգի ընդունման ժամկետների մասին, սակայն այդ գործընթացին ոչինչ չի խանգարում: Ամենայն հավանականությամբ, այն կհաստատվի առաջիկա ամիսներին:

Նա խոստացել է, որ հայեցակարգի ընդունմամբ արմատական փոփոխություններ չեն լինի, քանի որ հայերը միշտ լավ են վերաբերվում ռուսաց լեզվին:

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակել և այս տարվա սեպտեմբերին է հանրային քննարկման է ներկայացրել հայկական  դպրոցներում ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացման հայեցակարգի նախագիծը:

Լրահոս
0