Խմելու ջրի սակագինն ուզում են բարձրացնել, վարչապետն առաջարկում է լավ մտածել

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցСезонное отключение воды в Великом Новгороде
Сезонное отключение воды в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խմելու ջրի սակագնի բարձրացման հայտի վերաբերյալ վարչապետը հանձնարարեց ուսումնասիրություն անցկացնել և մտածել սակագնի պահպանման մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի–Sputnik. 2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը  դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու ներկայացրել սակագների վերանայման հայտ: Առաջարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը հաջորդ տարվա համար ավելացնել 14.3 դրամով:

Вода из под крана - Sputnik Արմենիա
Ջրի թանկացման հայտը ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության

«Հայտը գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության փուլում: Ուսումնասիրությունից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացնի 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, կառավարությունն անհրաժեշտ է կհամարի ընկերության հետ համատեղ մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ գտնել»,– ասաց Կարապետյանը:

Վարչապետը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց որոշման նախագիծ ներկայացնել սակագնի պահպանման վերաբերյալ:

Լրահոս
0