Նախագահ Սարգսյանը ստորագրել է ձմեռային զորակոչի մասին հրամանը

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամայել է կազմակերպել 2017 թվականի ձմեռային զորակոչը և զորացրումը, հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը։

Հրամանագրում, մասնավորապես, գրված է.

Армянские военнослужащие на боевых позициях - Sputnik Արմենիա
Ադրբեջանը կրակել է Հայաստանի ուղղությամբ

«1. 2017 թվականի նոյեմբեր — 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Լրահոս
0