Երևանի «կարմիր գծերը» վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի

© Sputnik / Asatur YesayantsКрасные линии
Красные линии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Առավոտ» օրաթերթն անդրադարձել է «կարմիր գծերի» թեմային և նշել, որ դրանց համար վճարած վարորդների իրավունքները խախտվում են։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Առավոտ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի՝ «ավտոշուկայի» վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի։

Այսինքն՝ վարորդը, որը գումարներ է վճարում վճարովի այս ավտոկայանատեղից օգտվելու, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում, քանի որ այդ գծերը օրը 24 ժամ զբաղեցրած են վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներով։

Այդ վիճակն է կենտրոնական Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պողոտայի երկու կողմերի երկայնքով և մայրաքաղաքի մի շարք բանուկ փողոցներում։ Ստացվում է, որ և՛ տեղի գումար է վարձատուի վրա էժան նստում, և՛ ավտոմեքենաները ապահով ձեռքերում են՝ տեսախցիկների հսկողության ներքո։ «Կարմիր գծերի» պատասխանատուն «Փարկինգ սիթի սերվիս»-ն է»:

 

 

Լրահոս
0