Գարիկ Մարտիրոսյանը` բռնցքամարտիկի դերում. շոումենը տիպիկ հայկական լուսանկար է հրապարակել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցТелеведущий Гарик Мартиросян с супругой Жанной
Телеведущий Гарик Мартиросян с супругой Жанной - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նոր լուսանկար է ներկայացրել իր էջի բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում 30 տարվա վաղեմության լուսանկար է հրապարկել և արժանացել օգտատերերի հիացական մեկնաբանություններին։

Լուսանկարում պատանի Գարիկն է` բռնցքամարտիկի ձեռնոցներով ու հայկական գորգի ֆոնին։

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official) Ноя 1 2017 в 9:31 PDT

Բաժանորդները գրել են. «Գեղեցիկ գորգ է, Գարիկ, դու էլ ոչինչ», «Այ քեզ բան, դու բռնցքամարտիկի ձեռնոցներո՞վ ես», «Տիպիկ հայկական լուսանկար` հայկական գորգի ֆոնին»։

 

Գարիկ Մարտիրոսյանը վերջին ժամանակաշրջանում շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա լուսանկարներ է հրապարկում, շփվում բաժանորդների հետ, հարցեր ուղղում նրանց։ Օգտատերերն էլ սիրով արձագանքում են նրա բոլոր հրապարակումներին։

Լրահոս
0