Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Ազգ–բանակ դառնալու այլընտրանք Հայաստանը չունի»

© Sputnik / Asatur YesayantsМигран Акопян
Мигран Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մարտահրավերներն ու շրջապատը վկայում են, որ ազգ–բանակ դառնալու այլընտրանք մեր երկիրը չունի։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Միհրան Հակոբյան 2

Հայաստանն ամեն օր պետք է պատրաստ լինի մեծ մարտական գործողությունների, ասաց Հակոբյանը` հավելելով, որ պաշտպանության նախարարի առաջարկած ազգ-բանակ գաղափարին այլընտրանք չկա։

«Դա կախված չէ մեզանից, մեր վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից։ Մեր միջավայրն է այդպիսին։ Հիմա, եթե մենք ազգ-բանակ ենք ցանկանում լինել, պետք է նոր ռեֆորմների գնանք»,- ասաց նա։

Իսկ բարեփոխումները, նրա խոսքով, հիմնականում երկու բաղադրիչ ունեն` բանակը և ազգի բանակը։

«Առաջինը պաշտպանության նախարարը փայլուն կատարում է, իսկ ազգի բանակ բաղադրիչի դեպքում ոչ թե ուժայինները, այլ քաղաքացիական ոլորտի պատասխանատուները մեծ անելիքներ ունեն` սկսած տնտեսական, վերջացրած սոցիալական և բարոյահոգեբանական ոլորտներում լրջագույն բարեփոխումներից»,- ասաց Հակոբյանը։

Լրահոս
0