00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են ասել Ալիևին Թեհրանում. հայ փորձագետը հերքում է ադրբեջանական քարոզչամեքենային

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПутин, Алиев и Роухани
Путин, Алиев и Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ, Իրանի, Ադրբեջանի նախագահները ԼՂ խնդրի կարգավորման հարցեր չեն քննարկել։ Հայ փորձագետը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները` միաժամանակ ներկայացնելով իրանական լրատվամիջոցներում տարածված հակառակ տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ իրանցի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանային բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով նոյեմբերի 1-ին Իրանում կայացած եռակողմ հանդիպման օրակարգը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Արցախի հարցը չի քննարկվել

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր են քննարկվել։

«Այս հանդիպման ընթացքում կոնկրետ անդրադարձ ղարաբաղյան հակամարտությանը չի եղել։ Դա զուտ ադրբեջանական լրատվամիջոցների քարոզն է»,- ասաց Վարդանյանը։

Նա ավելացրեց, որ հակառակ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացման, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեն զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանում մեծ տեղ է տրվում շիականությանը։

«Նա ասել է, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններն ունեն հակառակորդներ, որոնց հրահրումներն ու սադրանքները պետք է կանխվեն։ Ըստ իս` նկատի ունի Իսրայելին, որովհետև այլ հակառակորդ գտնելն այս դեպքում բարդ է։ Բացի այդ շեշտել է, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը Իսլամի շիական ուղղության հետևորդ է, ինչպես Իրանում և Իրաքում, և նույնիսկ խորհրդային իշխանության տարիներին, հնարավոր չի եղել Ադրբեջանում արմատախիլ անել շիականությունը։ Այստեղ նա հավանաբար ակնարկում է Ալիևին, որ ինքն էլ չփորձի նույնն անել»,- ասաց Վարդանյանը` մեջբերելով իրանական լրատվամիջոցների հրապարակումները։

Մեր զրուցակցի խոսքով, Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ակնածանքով է խոսել Ադրբեջանում այս տարի կրոնական ծեսերի ժամանակ տեղի ունեցած բազմամարդ հավաքների մասին`ակնարկելով, որ նույնիսկ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի իշխանությունների` հավատացյալների նկատմամբ կիրառված ճնշումների ֆոնին Ադրբեջանի բնակչությունը շարունակում է հավատարիմ մնալ իր կրոնին։

Հյուսիս-հարավ միջանցքն անհարթություններ ունի

Ինչ վերաբերում է հանդիպման հիմնական` Հյուսիս-հարավ երկաթուղային միջանցքի կառուցման խնդիրներին, այս հարցում ևս, Վարդանյանի խոսքով, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։

«Ադրբեջանի տարածած տեղեկատվության համաձայն` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում երկաթուղու կառուցման հարցը լուծված է և Իրանը դրա միջով կարող է դուրս գալ Ռուսաստան, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ Իրանը միանգամից չի կարող կապվել Ռուսաստանին, դեռևս կան հատվածներ, որ պատրաստ չեն, և իրանական կողմը դժգոհություն է հայտնել այդ հատվածներից»,- ասաց իրանագետը։

Арман Бошян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոշյան. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նպատակը Հայաստանին մեկուսացնելն է

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ միջանցքին Հայաստանի հնարավոր մասնակցությանը, Վարդանյանը նշեց, որ Հայաստանի բացակայությամբ այս հարցի քննարկումը ճիշտ չէր լինի, բայց Իրանը մշտապես դիտարկում է Հայաստանի տարածքում կառուցվող ճանապարհը։

«Իրանն այն պետությունն է, որ չի սահմանափակվում մի ուղղությամբ և մշտապես քննարկում է իր համար նախընտրելի մի քանի տարբերակներ»,- ասաց Վարդանյանը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց դժգոհ են գերտերությունները

Փորձագետը չի բացառում նաև, որ եռակողմ հանդիպումը յուրօրինակ պատասխան էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին հնչող այն գնահատականների, թե այն միտված է Հայաստանն ու Ռուսաստանը տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելուն։

«Պետք է փաստել, որ այդ երկաթուղու բացումը ձեռնտու չէր, ո՛չ իրանական, ո՛չ էլ ռուսական կողմի համար, որովհետև տարածաշրջանի երկու հզոր պետություններ դրան մասնակից չեն»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ այս նախագծից երկու պետություններն էլ դժգոհ են, ուստի Հայաստանը պետք է համագործակցի նրանց հետ այլընտրանքային ծրագրերի իրականացման հարցում։

Որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին այլընտրանք Վարդանյանը դիտարկում է Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղին ու Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։

Նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացավ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ նստաշրջանը։ Նմանատիպ ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2016թ-ին Բաքվում:

Հաջորդը նախանշվել է անցկացնել 2018թ-ին Ռուսաստանում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Բաքվում: Երկաթգծի առավելագույն թողունակությունը տարեկան 17 մլն տոննա է: Առայժմ ցուցանիշը 1 մլն ուղևորի և 6,5 մլն տոննա բեռի մակարդակում կլինի: Ճանապարհը նախատեսվում էր շահագործման հանձնել 2016 թ-ի վերջին, սակայն այն հետաձգվեց մինչև 2017 թ-ի հոկտեմբեր:

Լրահոս
0