Կարեն Կարապետյան. «Անընդհատ նույն հարցը մի տվեք»

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին խնդրեց այլևս չհարցնել, թե 2018 թվականին ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Պետք չէ անընդհատ հարցնել, թե 2018 թվականին ով է վարչապետ դառնալու, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Հայաստանը նոր նախագահ կունենա, որի լիազորությունները խիստ կկրճատվեն, իսկ վարչապետի դերը կմեծանա ։

«Բազմաթիվ անգամ հնչել է հարցը, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը։ Ստիպված եմ նորից պատասխանել` ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի թեկնածու մեր կոալիցիոն գործընկերոջ հետ: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ իսկ պատճառով որևէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»,- ասաց Կարապետյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի դերակատարմանը` նշելով, որ նա մեծ ներդրում ունի երկրի կյանքում։ Կարապետյանի խոսքով` երկրի ղեկավարը հանրապետության անվտանգության երաշխավորն է։

«Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ աշխատել։ Ի՞նչ եմ ուզում անել։ Ուզում եմ ծառայել մեր երկրին», — ասաց վարչապետը։

Կարապետյանը նշեց նաև, որ հետագայում այլևս չի պատասխանելու նմանատիպ հարցերին։

Լրահոս
0