Կարեն Կարապետյանը ռուսամե՞տ է, թե՞ արևմտամետ. պատասխանը պարզ է

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է իր դիրքորոշման մասին` նշելով, թե որ ուղղությամբ է տեսնում երկրի զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսամե՞տ է, թե՞ արևմտամետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցին պատասխանել է անձամբ Կարապետյանը։

«Ես ռուսամետ եմ, թե արևմտամետ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է. ես հայամետ եմ»,- շեշտեց Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ երկրի համար կարևոր է եվրասիական ինտեգրացիան:

«Բավական է դիտարկել միայն 2017 թվականի արտաքին առևտրի վիճակագրությունը. ԵԱՏՄ արտահանումը աճել է 43 տոկոսով։ Ընդ որում, պետք է ասել, որ ռուսական շուկան նպաստել է դրան. 2017 թվականի 9 ամսվա ընթացքում Ռուսաստանում մանրածախ առևտուրը Ռուսաստանում աճել է 0,5%-ով»,- ասաց նա։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը պատասխանել է եղբոր առանձնատանը վերաբերող տհաճ հարցին

Դրանից հետևում է, որ արտահանման ծավալների ավելացումն օգնել է ԵԱՏՄ երկրների փոխգործակցությանը։ Նա նշեց, որ մյուս երկրների դեպքում արտահանում աճել է 16%-ով։

«Երկրի համար կարևոր է և՛ եվրասիական ինտեգրացիան, և՛ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Կառավարության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են ինչպես Ռուսաստանի, Իրանի, այնպես էլ արևմտյան երկրների դեսպանների ու քաղաքական գործիչների հետ։ Մենք պարբերաբար հանդիպում ենք արևմտյան երկրների դեսպանների հետ»,- ասաց նա։

Կարապետյանը հայտնեց, որ 2018-ի հունվարին Դավոսի տնտեսական համաժողովում կներկայացվի, թե մեր երկիրն ինչպիսին ենք ցանկանում տեսնել։

Լրահոս
0