Սարգսյանն ուզում է` նորակոչիկները հնարավորինս արագ օգտվեն այլընտրանքային ծառայությունից

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոստանում է` ամեն ինչ կանի, որ հնարավորինս արագ ներդրվեն «Ես եմ» ծրագրի ենթաօրենսդրական ակտերը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Որքան շուտ ընդունվեն «Ես եմ» ծրագրի ենթաօրենսդրական ակտերը, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի օգտվել այլընտրանքային ծառայությունից։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատրաստակամություն հայտնելով շտապ զբաղվել այս հարցով։

Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении. Виген Саргсян - Sputnik Արմենիա
Երեխաներ որդեգրելն ու բուհում սովորելը բանակից չեն ազատի. պետք է ծառայեն բոլորը

«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անելու է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի ընդունման դեպքում հասցնի և ներդնի «Ես եմ» ծրագրի մեխանիզմները և ենթաօրենսդրական ակտերը»,-ասաց Սարգսյանը։

Ըստ «Ես եմ» ծրագրի` նորակոչիկները, որոնք ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահության մեջ, իրավունք կստանան անցնելու ծառայության ժամկետային պայմանագրային տեսակի: Ծառայությունը կտևի 3 տարի, բայց ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ։

Նորակոչիկը մեկ շաբաթ կանցկացնի արձակուրդում, մեկ շաբաթ էլ` զորամասում, հետո երկու շաբաթ կմեկնի առաջնագիծ։

Նա նաև անդրադարձավ 2017 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը։ Ձմեռային զորակոչն անցկացվելու է ընթացիկ տարվա նոյեմբերից մինչև 2018 թվականի հունվարը։

Լրահոս
0