Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարիբեկյան. «Ապօրինի որս անում են իրենց անպատժելի համարողները»

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Сарибекян
Эдуард Сарибекян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնապահպանական խնդիրների դեմ պայքարով հանրությունը միաժամանակ նաև ամենաթողության դեմ է պայքարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով բնությանը հասցվող վնասների ու որսագողության դեպքերի դեմ պայքարի հանրային դրսևորումները, նման տեսակետ է հայտնել որսորդ Էդուարդ Սարիբեկյանը։
Էդուարդ Սարիբեկյան

Հայ հասարակությունը բավական ակտիվ է բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով մամուլում վերջին շրջանում տեղ գտած որսագողության դեպքերի շուրջ հասարակական ալիքը, ասել է «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության համակարգող Էդուարդ Սարիբեկյանը։

«Մեր հասարակության ամենաթույլ տեղերից մեկն ամենաթողությունն է, որ բերում է տարբեր տեսակի հանցանքների։ Ովքե՞ր են այսօր ապօրինի որս անում։ Նրանք, ովքեր իրենց անպատժելի են զգում»,- ասում է Սարիբեկյանը` մեկնաբանելով նաև մեծ հնչեղություն ստացած վերջին որսագողության դեպքի մասին վկայող լուսանկարները։

Հիշեցնենք, Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ տեր Ղեւոնդ քահանա Գափոյանը շարունակում է մնալ բնապահպանների ուշադրության կենտրոնում։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրապարկել էր հոգևորականի լուսանկարը՝ «Կարմիր գրքում» գնացված որսը ձեռքին:

Տեր Ղևոնդը մամուլին ասել էր, որ ինքը մանկուց մեծացել է որսորդության մեջ, տեղյակ է, թե ինչ կարելի է որսալ, ինչ` ոչ, իսկ Կարմիր գրքում գրանցված սպանված թռչնի հետ կապ չունի:

 

 

Լրահոս
0