Թուրքիայում պղծել են Մերձավոր Արևելքի հայ սոխակի հուշատախտակը

© AFP 2023 / OZAN KOSE / AFP Город Стамбул, Турция
Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքական այգում պղծել են Արամ Տիգրանի անունը կրող այգու մուտքի մոտ գտնվող ցուցանակը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մեծն արտիստի անունը կրող ցուցանակի վրա սպիտակ ներկ են լցրել, հայտնում է թուրքական Evrensel պարբերականը։

Երաժշտի անունը կրող այգու մուտքի մոտի ցուցանակն առաջին անգամ չէ, որ պղծում են։ Նախկինում էլ է նման դեպք եղել, բայց քաղաքացիների բողոքից հետո իշխանությունը վերականգնել էր Արամ Տիգրանի անունը ցուցանակը։

Երաժիշտ Արամ Տիգրանն իր արվեստում միաձուլել է հայկական, արաբական, քրդական ու թուրքական մշակույթի տարրերը։

Նա 20 տարեկանից երգել է հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն և ասորերեն։

Արամ Տիգրանին «Մերձավոր Արևելքի սոխակ» են կոչում։

 

Լրահոս
0