Վարչապետը փշերի վրա է. Վանաձորի կերպարանքի համար Disneyland-ի դիզայներներն են աշխատում

© Sputnik / Asatur YesayantsВанадзор
Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի կառավարության ղեկավարը չի համբերում, որ տեսնի նորացված Վանաձորը:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վանաձոր քաղաքի զարգացման հայեցակարգի համար աշխատում են  Universal Studios-ի և Դիսնեյլենդի դիզայներները: Այդ մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Сезонное отключение воды в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Խմելու ջրի սակագինն ուզում են բարձրացնել, վարչապետն առաջարկում է լավ մտածել

Քաղաքն ունի մեծ, բայց դեռևս չբացահայտված ներուժ, վստահ է ՀՀ վարչապետը: Իտալական և տեղական մասնագետները մտածում են, թե ինչպես է պետք  քաղաքին երկրորդ կյանք տալ:

Այս փուլում անհրաժեշտ է սահմանել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգ բիզնեսի համար առավել հարմար պայմաններ ստեղծելու համար:

«Կան «Հայկական գյուղ», «Նոյան երկիր» ծրագրերը, մենք երկար ժամանակ աշխատում ենք: Ներգրավված են Universal-ի  և Disneyland-ի մասնագետները:  3 ամիս կծախսվի հայեցակարգի մշակման համար: Այդ ամենը ժամանակ է պահանջում: Մենք ինքներս ասեղների վրա ենք, ուզում ենք հնարավորինս շուտ տեսնել արդյունքը: Բայց այն, որ այդ զարգացումը հետաքրքիր կլինի՝  փաստ է»,- հավելեց Կարապետյանը:

Նույնը կարելի է ասել նաև Գյումրի քաղաքի մասին, որտեղ վերջերս բացվեց Ռուսթավելու վերանորոգված փողոցը:  Դա «Կումայրի» լայն ծրագրի մի մասն է պատմական կենտրոնի (քաղաքի հին անունով) վերակառուցման ընթացքում:

Լրահոս
0