«Ժողովուրդ». Արմավիրի մանկապարտեզում պատանդառված երեխան միջադեպից հետո չի կարողանում խոսել

© Sputnik / Karen YepremyanСитуация у армавирского детского сада
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո 3–ամյա երեխան չի կարողանում խոսել:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին այն անձինք, որոնք այս օրերին այցելել են փոքրիկի տուն և փորձել իրենց օգնությունը ցուցաբերել նրան:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին «Մանուշակ» մանկապարտեզը փակ է և դեռ մի 10 օր էլ փակ կլինի: Ըստ էության, համապատասխան մարմիններն այս քայլին գնացել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի մանկապարտեզի շուրջ աղմուկը դադարի, և նոր սկսեն զբաղվել նրա գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ և պահանջել իր նախկին կնոջը՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Վերջինս դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը իր կնոջ տատիկն էր, և պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»:

Լրահոս
0