«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկվածներից ևս մեկը մահացավ

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը:

«Նա ուներ սրտի շրջանում ցավեր։ Մինչ այդ էլ արդեն վիրահատության էր ենթարկվել ու հետվիրահատական բուժում ստացել»,–ասաց Ղլեչյանը։

2003 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա 5 հոգանոց հանցախմբին։

Նրանցից Վռամ Գալստյանը ինքնասպանություն գործեց, Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ, իսկ Նորայր Եղիազարյանը Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Լրահոս
0