Երևանի բնակիչը կորել է. նա գտնվել է ոչ սթափ վիճակում

© Sputnik / Aram Nersesyan МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներին դեռևս չի հաջողվում գտնել երեկ ուշ երեկոյան կորած քաղաքացուն։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկություն է ստացվել նաև, որ  քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով ինտերնետ կապի միջոցով փոխանցել է իր գեոլոկացիոն կոորդինատները (ըստ կոորդինատների վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում):

Նշված հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ. քաղաքացին չի հայտնաբերվել:

Լրահոս
0