ՀՀ փոխոստիկանապետ. Ֆրանսիայում տուն կողոպտողներին կրկնակի քիչ են բռնում, բողոքներ էլ չկան

© Sputnik / Asatur YesayantsГород Марсель, Франция
Город Марсель, Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովում խոսվել է բնակարանային կողոպուտների մասին։ Հայաստանը համեմատվել է Ֆրանսիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Բնակարանային կողոպուտների բացահայտման առումով Հայաստանի ցուցանիշներն ամենացածրը չեն աշխարհում, 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ոստիկանությունն արձանագրել է բնակարանային գողությունների 636 դեպք, սակայն 2016 թվականի նույն ժամանակահատվածում այն թիվը հազարից շատ է եղել։

«Կողոպուտների բացահայտումը 26,1 տոկոսից հասել է 29,2%-ի։ Սակայն ամեն ինչ երևում է համեմատության մեջ», — նշեց նա։

Եղիազարյանը պատմեց Ֆրանսիայի վերաբերյալ դիտարկումների մասին։ Նա նշեց, որ նման կողոպուտներն այնտեղ բացահայտվում 13-17% դեպքերում, և ֆրանսիացիներն այդ թվերին շատ հանգիստ են վերաբերվում։

 

Լրահոս
0