00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանի քառյակին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցТоржественный вечер, посвященный открытию турнира претендентов на титул чемпиона мира по шахматам
Торжественный вечер, посвященный открытию турнира претендентов на титул чемпиона мира по шахматам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Ադրբեջանի ընտրանու հետ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին։

Մեր հավաքականի կազմում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սպիտակներով առավելության հասավ Շաքրիար Մամեդյարովի նկատմամբ, բայց այս հաղթանակն էլ մեր թիմին հաջողություն չապահովեց:

Левон Аронян - Sputnik Արմենիա
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Արոնյանը հաղթեց Մամեդյարովին

Ինչպես և սպասվում էր, Հայաստան-Ադրբեջան շախմատային հակամարտությունը շատ լարված անցավ, ու բոլոր պարտիաներն էլ ընթացան չափազանց համառ պայքարում: Մեր թիմի առաջատարը՝ Լևոն Արոնյանը, հիանալի խաղով ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը` պարտության մատնելով մրցակցի առաջատարին՝ Շաքրիար Մամեդյարովին: Բայց Արոնյանին այս անգամ չկարողացան օգնել թիմակիցները:

Մրցաշարի մեկնարկից վեց տուր է անցել, բայց պարզ է, որ այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում մեր երկրորդ համարը՝ Սերգեյ Մովսեսյանը: Երկրորդ խաղատախտակի վրա նա սև խաղաքարերով պարտություն կրեց Թիմուր Ռաջաբովից, ընդ որում` սա Մովսեսյանի երրորդ պարտությունն էր անցկացրած վեց պարտիաներում, մյուս երեքում էլ նա ոչ-ոքիներ էր գրանցել:

Երրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը, որը մեր թիմի կազմում մինչ այս հանդիպումը ամենաարդյունավետն էր, ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիշի հետ: Սարգսյանը նախորդ հինգ պարտիաներից երեքում հաղթանակի էր հասել, բայց այս պարտիայում նրա հաղթանակի հասնելու բոլոր փորձերն ապարդյուն էին մրցակցի գրագետ պաշտպանության դեմ:

Չորրորդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանը, որը խաղում էր սև խաղաքարերով, ամբողջ պարտիայի ընթացքում ստիպված էր պաշտպանվել: Քաջ գիտակցելով, որ թիմային արդյունքը կախված է իր պարտիայից (մյուս երեք պարտիաներն արդեն ավարտվել էին), հայ շախմատիստը պաշտպանվեց ինչքան հնարավոր էր, բայց ստպված էր ընդունել պարտություւնը::

Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի քառյակի նկատմամբ: Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան հաղթեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գասպարյանը կիսեցին միավորը մրցակիցների հետ:

Եվրոպայի թիմային առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և կավարտվի նոյեմբերի 6-ին: Առաջնությունն անցկացվում է Հունաստանում։

Լրահոս
0