Հայերն ավելի հաճախ են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից

© Sputnik / Aram Nersesyan / Паспорт
Паспорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Sputnik Արմենիային վիճակագրական տվյալներ է ներկայացրել այն մասին, թե այս տարի քանի քաղաքացի է դիմել քաղաքացիություն ստանալու, քանիսը` քաղաքացիությունից հրաժարվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Այս տարվա ինն ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 3855 մարդ, ինչը 43,6%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2667)։ Սրանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացրած տվյալներն են։

Нерсес Крик Крикорян - Sputnik Արմենիա
Թե ինչպես քաղաքացիություն չունեցող հայ տղան ԱՄՆ-ի ԱԱԾ-ում աշխատանքի անցավ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2017 թվականի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում դիմել է 6866 մարդ, ինչը 29,3% տոկոսով շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (4310)։ Քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 3855 մարդ, ինչը 43,6%-ով շատ է անցած տարվա ցուցանիշից (2667)։

2016 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 7229 մարդ, քաղաքացիությունից հրաժարվել է 3863-ը։

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու վիճակագրությունը վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, չի փոխվում։

Նրա խոսքով` կարևորը հրաժարվելու պատճառները վերհանելն է։

«Օրինակ` մի ժամանակ Ռուսաստանի իշխանությունն իր պետության քաղաքացի դառնալու ցանկություն ունեցող մարդկանցից պահանջում էր հրաժարվել երկրորդ քաղաքացիությունից։ Այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն մեր քաղաքացիների առջև նման պահանջ չեն դնում։ Բայց, միևնույն է, վերջին տարիներին էական փոփոխություններ չեն եղել»,- ասաց Եգանյանը։

Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալով, 2017 թ․ հոկտեմբերի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 979,6 հազար՝ 14,3 հազարով պակաս նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ:

Լրահոս
0