00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հսկա Monsanto–ն փոքր Հայաստանում, կամ մեզ մոտ գալիս է ԳՁՕ–ն

© REUTERS / Zachary ProngМонсанто
Монсанто - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորեքշաբթի Երևանում ներկայացվեցին Valmont և Monsanto ընկերությունները, որոնք այսուհետը իրենց գործունեությունը կծավալեն Հայաստանում։ Թե ինչ դրական ու բացասական կողմեր ունեն այդ կորպորացիաները, պարզել է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը` հիմնվելով ԶԼՄ–ների հրապարակումների վրա։

Valmont Irrigation-ի վերաբերյալ պետք է որ մտավախություն չլինի, չպետք է լինեն նաև դժգոհություններ. մարդիկ մեխանիկացված ոռոգման սարքավորումներ են վաճառում, ինչը ողջունելի է։

Այլ հարց է միջազգային Monsanto ընկերությունը, որն արտադրում է տրանսգեն սերմեր ու դրանց մշակման համար նախատեսված թույներ։ Ընկերությունը վստահեցնում է, որ իբր ավանդական սելեկցիայի սերմեր է վաճառում, ու իբր ոչ մի ԳՁՕ չկա, բայց ընկերության տեխնոլոգիաները նախատեսում են, որ գյուղատնտեսական վայրերը գլիֆոսատով մշակվեն։ Գլիֆոսատը շատ տհաճ թույն է, որը մահացու է ոչ միայն գյուղատնտեսական վնասատուների համար։

Серж Танкян - Sputnik Արմենիա
Հայեր, հեռու մնացեք. Սերժ Թանկյանը զգուշացնում է վտանգի մասին

Ի դեպ, Եվրոպայում Monsanto-ն չի կարող գործել, որովհետև Եվրամիությունն իր տարածքում խստորեն արգելում է ԳՁՕ-ն։ Հայաստանում ԳՁՕ-ի արտադրությունը նույնպես արգելված է, սակայն թույլատրվում է ԳՁՕ պարունակող մթերքի ներմուծումը, եթե տուփի վրա կա հատուկ նշումը։ Նշանակում է, որ խանութներում այդպիսի մթերք կա, ու մենք օգտագործում ենք այն։ Խոստովանեք, ո՞վ է սուպերմարկետում որևէ բան գնելիս ԳՁՕ-ի մասին նշում փնտրում։ Եզակի մարդի՞կ։ Ոչ ո՞ք։

Գիտնականներն ու գյուղատնտեսության մասնագետները վաղուց են ահազանգում։ «Ամերիկյան հսկայի` հայկական շուկայում հայտնվելն անխուսափելիորեն կհանգեցնի գյուղատնտեսական ոլորտի լուրջ փոփոխությունների։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ԳՁՕ-ով ապրանքների տարածման ու օգտագործման աճին, այլ նաև գյուղատնտեսական հողերի դեգրադացիային, մինչդեռ Հայաստանը դեռ հայտնի է իր օրգանիկ արտադրությամբ», — գրում է լրագրող Լիա Խոջոյանը։

The Guardian-ի վերջին համարներից մեկից տեղեկություն է մեջբերվում։ Պարբերականը գրում է, որ Monsanto-ն, միայն պաշտոնական տվյալների համաձայն, Եվրոպական խորհրդարանում իր շահերն առաջ մղելու համար տարեկան 300-400 հազար եվրո է ծախսում։ Թերթը նաև ներքին նամակագրություն է հրապարակել. կորպորացիայի մասնագետները քննարկել են` ինչպես կարելի է խոչընդոտել պեստիցիդ-գլիֆոսատի օբյեկտիվ ուսումնասիրությունը։ Նամակագրության մասնակիցները Monsanto-ի աշխատակիցներն են, ամերիկյան պաշտոնյաներն ու գիտնականները։

Իսկ ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը ողջունում է Monsanto-ի մուտքը հայկական շուկա։ «ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի գյուղատնտեսությանը», — այսպես է ասել չորեքշաբթի կայացած շնորհանդեսի ժամանակ։

Հենց նույն ժամանակ ու նույն վայրում ԱՊՀ-ում Monsanto-ում վաճառքի մենեջեր Ալեքսանդր Զվյագինցևը վստահեցնում էր, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկելու աշխատել գենետիկորեն ձևափոխված մթերքի հետ։ «Այն երկրներում, որտեղ դրանք արգելված են, մենք դա չենք անում։ Օրինակ` Ռուսաստանում ու Ուկրաինայում մենք այդպիսի գործունեություն չենք ծավալում։ Դիլերների միջոցով մենք արդեն 20 տարի է` ներկայացված ենք Հայաստանում, սերմեր ենք իրացնում ու գյուղացիներին խորհրդատվություններ ենք տալիս սորտերի վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը օրենսդրության շրջանակում»։

Պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ ո՛չ Ռաֆիկը, ո՛չ Ալեքսանդրը Monsanto-ի արտադրած որևէ ոչ մի դեպքում մթերք չեն ուտում։

Փոխարենը աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը, հավանաբար, գիտի, ինչի մասին է խոսում, երբ Monsanto-յի արտադրությունը վտանգավոր է անվանում։ Ֆեյբուքյան իր էջում նա նշել է, որ կան ապացույցներ, որ այդ ընկերությունը վտանգավոր նյութեր է արտադրում։

«Հայաստան, խնդրում եմ, զգուշացիր։ Բավարար ապացույցներ կան, որ Monsanto-ի նյութերը թունավորում են շրջակա միջավայրը, մեղուներին սպանող նյութեր են արտադրում։ Նրանց գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը նշանակում է, որ մաքուր օրգանիկ ապրանքների վերջը կգա», — գրել է Թանկյանը։

Հայկական լրատվամիջոցներից շատերն այս օրերին նշում են, որ դժվար կլինի դիմադրել Monsanto-ի սերմերի շնորհիվ բերքի ավելացման գայթակղությանը` հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի գյուղոլորտը լավ արդյունքներ է ցույց տալիս ու մրցունակ է։

Ու պետք չէ մոռանալ, որ ամերիկյան մեծ կորպորացիայի` Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը միայն մեկ նպատակ ունի` այստեղից ազատ ներխուժել ռուսական ու ԵԱՏՄ երկրների այլ շուկաներ։

Ի դեպ, 2005 թվականին Monsanto-ն փորձում էր Ինդոնեզիայում գենետիկորեն ձևափոխված բամբակ ցանել ու 1,5 միլիոն դոլարով տուգանվեց Ինդոնեզիայի բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու համար։ Հենց այդ ժամանակ Monsanto-ն խոստովանեց, որ 1997-ից 2002 թվականի ընթացքում կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ու դա կորպորացիայի «փառահեղ» կենսագրության ընդամենը մի գլուխն է։

Մտածելու բան չկա՞։

Լրահոս
0