00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ հայերի հետ Հնդկաստանից «կփախչի» նաև ռեգբին

© TAUSEEF MUSTAFA / AFPТадж-Махал — мавзолей-мечеть, находящийся в Агре, Индия
Тадж-Махал — мавзолей-мечеть, находящийся в Агре, Индия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնդկաստանում հայեր գրեթե չեն մնացել։ Հետզհետե վերանում է նաև հայկական ժառանգությունը։ Գլխավոր պատճառը գործազրկությունն է։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերը Հնդկաստանում տարեցտարի քչանում են։ Նրանc հեռանալու գլխավոր պատճառը գործազրկությունն է, ինչպես նաև տնտեսական ծանր վիճակը, կարծում է Հնդկաստանում բնակվող Արմենուհի Կարապետյանը։

«Բոլոր ոլորտներում մեծ մրցակցություն կա։ Տեղացիների, այդ թվում` հայերի համար տարեցտարի բարդանում է գումար վաստակելու հարցը։ Նրանք լքում են հարազատ վայրերն ու տեղափոխվում ԱՄՆ, Ավստրալիա», — ասաց Կարապետյանը։

Արմենուհին Ուզբեկստանից մի քանի տարի առաջ է տեղափոխվել Հնդկաստան, հիմա զբոսավար է աշխատում և էքսկուրսիաներ է կազմակերպում։ Մուսսոնների (սեզոնային կայուն քամիներ) սեզոնին նա Տաշքենդ է վերադառնում։

Նրա խոսքով` հայերը հիմնականում Կալկաթայում են ապրում։ Հենց նույն վայրում էլ Սուրբ Նազարեթի եկեղեցուն կից գործում է հայկական քոլեջը, որտեղ մոտ 125 աշակերտ կա։ Քոլեջի հիմնական առարկաներն են հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը։

Հնդկաստանի գլխավոր հպարտությունը ռեգբիի ազգային հավաքականն է, որի 90%-ը հայեր են։ Հայտնի է, որ Հնդկաստանի ռեգբիի հավաքականը մասնակցում է բարձր մակարդակի միջազգային խաղերին։ Այդ մարզաձևը երկրում ամենատարածվածն է։

Сирийские повстанцы - Sputnik Արմենիա
Ոչնչացման «դամոկլյան սուրը». ինչպես են հայերը գոյատևում Մերձավոր Արևելքում

«Հնդկաստանում հայերին են պատկանում նաև լվացքատները։ Նրանք շատ ակտիվ են այդ բիզնեսում», — ասաց Կարապետյանը։

Լրիվ այլ պատկեր է աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքում` Մումբայում, որտեղ ընդամենը ութ հայ է մնացել, թեև մեգապոլիսում բոլոր պայմանները կան տարբեր ազգերի խաղաղ կեցության համար։

Քիչ հայ է մնացել նաև հայկական համայնքի համար կարևորագույն քաղաքներից մեկում` Չեննայ (նախկին Մադրաս) քաղաքում։ Սակայն այստեղ պահպանվել է Սուրբ Մարիամի եկեղեցին, որը հայկական համայնքը կառուցել է 1712 թվականին։ Իսկ կար ժամանակ, երբ հայերն ակտիվ մասնակցությունն ունեին քաղաքի առևտրային ու մշակութային կյանքում։

Հենց այնտեղ է 1794-1796 թվականներին լույս տեսել առաջին հայկական պարբերականը` «Ազդարարը»։ Այդ ժամանակ են Մադրասյան խմբակի հիմնադիրները թողարկել հայկական ապագա պետության Սահմանադրությունը, որը կոչվում էր «Որոգայթ փառաց»։

Այսօր հայկական հարուստ ժառանգությունից Հնդկաստանում մնացել են մոտ տասը հայկական եկեղեցի ու մեկ գերեզմանատուն։

Հնդկաստանում հայերի մասին առաջին հիշատակումը որոշ աղբյուրներում թվագրվում է մ.թ.ա. առաջին դարով։ Հայերը հնդկական աղբյուրներում հիշատակվում են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ։ Հաջորդ հիշատակումը վերաբերում է XVII դարին, երբ հայկական վաճառականները եկան Հնդկաստան։ Այստեղ նրանք մեծ ունեցվածք ստեղծեցին ու սկսեցին եկեղեցիներ, դպրոցներ ու տպարաններ կառուցել։

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով եղել է Հնդկաստանում։

Լրահոս
0