«Շուն խփողի» վերաբերյալ հարցը Քոչարյանի տիրույթում չէ

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян на форуме "Армения-Диаспора"
Шаварш Кочарян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուբեն Սադոյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցին:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Պաշտոնը ստանձնելուց առաջ նոր դեսպանին քննարկելը կոռեկտ չէ, 2018 թվական պետբյուջեի քննարկումներից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
Վրաստանում Հայաստանի դեսպանի հարցը լուծվեց. Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը

Թե ինչու Ռուբեն Սադոյանի անունը չէր հայտարարվում մինչև նշանակումը, ըստ Քոչարյանի` ընդունված չէ, որ մինչև հրամանագիրը սկսեն շոշափել անուններ և այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության համար։

«Մեր հարևան Վրաստանը մեր երկրում բազմաթիվ դեսպաններ է նշանակել, սակայն վրացական մամուլում նշանակումներից առաջ երբեք քննարկումներ չեն եղել»,- ասաց նա:

Լրագրողները հարցրին` Սադոյանը մամուլում հայտնի է՝ որպես «շուն խփող», բիզնեսմեն, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դեսպանները։

«Հարցն իմ տիրույթում չէ»,- ասաց Քոչարյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 31-ի հրամանագրով ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն ազատվեց դեսպանի պաշտոնից, և այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Սադոյանը:

Նախկին պատգամավոր Սադոյանը «շուն խփող» մականունը ստացել էր 2000-ական թվականներին, երբ դարձել է «Յունիգրաֆ-իքս» ընկերության համասեփականատեր, որը զբաղվում է թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման աշխատանքներով։

Լրահոս
0