Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Դատարանը չի կարող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել»

© Sputnik / Aram NersesyanДавид Варданян
Давид Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատական նոր օրենսգիրքը ոչ միայն դրական ազդեցություն չի ունենալու, այլև հակառակը` ավելի է խորացնելու այսօր դատական համակարգում առկա բացասական երևույթները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Դավիթ Վարդանյանը։
Դավիթ Վարդանյան

«Քանի որ փաստաբանը դատավարության ընթացքում հատուկ դեր ունի, համարվում է պաշտպան, հակառակվում է մեղադրող կողմին, շատ կարևոր է, որ սանկցիան չկիրառվի անմիջապես դատարանի կողմից»,- ասում է Վարդանյանը` հավելելով, որ ներկա օրենսդրությամբ, դատարանը նման դեպքերում փաստաբանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու համար դիմում է փաստաբանների պալատ։

Դավիթ Վարդանյանի համոզմամբ, դատական նոր օրենսգիրքը ոչ միայն դրական ազդեցություն չի ունենալու, այլև հակառակը` ավելի է խորացնելու այսօր դատական համակարգում առկա բացասական երևույթները։

«ՀՀ դատական օրենսգրքի» նախագիծը ներառված է ԱԺ-ի օրակարգում։ Անցած շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է այն։

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որտեղ անթույլատրելի և հակասահմանադրական է որակում փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից որպես դատական սանկցիա տուգանքի կիրառումը։

Լրահոս
0