00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոնարհում Պուտինի առաջ կամ Մոնոմախի գդակն իսկապես ծանր է

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВизит президента РФ В. Путина в Турцию
Визит президента РФ В. Путина в Турцию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանն անդրադարձել է միջազգային քաղաքականությանը, որը վերջին ժամանակահատվածում հետաքրքիր միտումներ է դրսևորում` բոլոր խնդիրները լուծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։

Միջազգային քաղաքականության ընթացիկ փուլն առանձնանում է բավականին հետաքրքիր, յուրահատուկ միտումով՝ հանդիպում են հարցեր, խնդիրներ ու պահանջներ ունեցող երկրների առաջնորները։ Ընդ որում` հանդիպում են ոչ թե այն մարդիկ, որոնք պահանջներ ու խնդիրներ ունեն, այլ… Նախընտրում են հանդիպել ու բանակցություններ վարել այն գործիչների հետ, որոնց միջոցով հույս ունեն լուծել այդ խնդիրները։ Այդ առումով ամենաբարդ իրավիճակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Հրաժարվել դոլարից, օգնել Ամերիկային, վերադարձնել Արցախը…

Այնպես է ստացվում, որ հենց նրան են առաջին հերթին դիմում այլ առաջնորդները առաջարկություններով (ինչպես Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին), խնդրանքներով (Թուրքիայի նախագահ Էրդողանը), բանակցություններով ու քննարկումներով (ԱՄՆ նախագահ Թրամփը)։

Այսպիսով, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեի հետ Ռուսաստանի նախագահն արդեն հանդիպել է։ Հանդիպման ժամանակ Ալի Խամենեին առաջարկել է միացյալ ուժերով մեկուսացնել ԱՄՆ-ին ամբողջ քաղաքակիրթ աշխարհից, հրաժարվել ամերիկյան դոլարից… Ու այդ ժամանակ, հավանաբար, բոլորի համար լավ կլինի։

«Մենք կարող ենք հակահարված հասցնել պատժամիջոցներին ու մեկուսացնել Ամերիկային՝ հրաժարվելով դոլարից ու փոխարինելով այն ազգային արժույթներով», — ասել է նա։

Առաջիկայում ՌԴ նախագահը պետք է հանդիպի ամերիկացիների առաջորդ Թրամփի հետ, որը, հավանաբար, նույնպես ասելիք ունի Իրանին։ Ուկրաինայի ու Հյուսիսային Կորեայի հարցով էլ ԱՄՆ նախագահը չի լռի։ Ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփն էլ է մտածում, որ Պուտինը կատարյալ տարբերակ է՝ սեփական աշխարհայացքը հասցեատիրոջն ու ընդհանրապես համաշխարհային հասարակությանը փոխանցելու համար։

«Ֆոքս Նյուզ» ամերիկյան հեռուստաալիքի եթերում Թրամփն ասաց հետևյալը․ «Դա շատ կարևոր ուղևորություն է։ Կարող է` մենք Պուտինի հետ հանդիպենք։ Դա շատ կարևոր է։Նրանք «ռուսները — հեղ․» կարող են օգնել մեզ Հյուսիսային Կորեայի, Սիրիայի հարցում։ Մենք պետք է Ուկրաինայի մասին խոսենք»։

Ավելին՝ մոտ ապագայում Պուտինը ևս մեկ բարդ հանդիպում կունենա մեկ այլ առաջնորդի հետ, որի խնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանի նախագահը։ Եթե, իհարկե, ցանկանա։

Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան թաքուն կառչում է Արցախից. ինչու է Էրդողանը գնում Բաքու

Համենայն դեպս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բառացիորեն այսպես է արտահայտվել․ «Մյուս շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կխոսեմ Ղարաբաղի մասին, քանի որ այս հարցում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե Վլադիմիր Պուտինը ձեռնամուխ լինի այս հարցին, ապա ավելի հեշտ կլինի արդյունքի հասնել»։ Այսպես, ուղիղ տեքստով էլ ասել է։

Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Էրդողանը բացառապես Արցախի մասին է խոսելու՝ ուրիշ ինչի՞ մասին կարող է Թուրքիայի նախագահը խոսել Ռուսաստանի նախագահի հետ Արցախից բացի, որը նրա հետ կապ չունի։

Ուրիշ ինչի՞ մասին կարող են խոսել Պուտինն ու Թրամփը, բացի Ուկրաինայից, Հյուսիսային Կորեայից ու Իրանից, որոնք Միացյալ Նահանգներից առավելագույնս հեռու են։

Միջազգային քաղաքականությունը տարօրինակ բան է

…Ընդհանրապես, միջազգային քաղաքականությունը տարօրինակ բան է։ Ու գնալով ավելի անհասկանալի է դառնում այն դիվանագետների տրամաբանությունը, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։

Օրինակ, քանի՞ անգամ է ամենաբարձր ամբիոններից ասվել, որ Ղրիմի թեման փակված է Ռուսաստանի համար, մի խառնվեք։ Պուտինն այդպես էլ ասել է․ «Ղրիմի ժողովուրդը որոշում է կայացրել, քվեարկել է։ Հարցը պատմականորեն փակված է։ Նախկին համակարգին վերադառնալն անհնար է»։ Բայց ոչ, Ուկրաինայի մասին խոսակցություն կլինի հենց նույն Թրամփի հետ։ Այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահը Ղրիմի թեմայով Պուտինի հետ հանդիպելու որևէ ցանկություն չի դրսևորում…

Հենց Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահն է Ռուսաստանի Դաշնության նախագահին արտահայտելու դժգոհությունները, որոնք չի համարձակվում արտահայտել Ուկրաինայի նախագահը ։ Դա նույն է, ինչ Պուտինը սկսի նույն Թրամփին պատմել այաթոլա Խամենեիի նախագիծը, որի համաձայն Ամերիկան մեկուսացվում է, իսկ աշխարհը հրաժարվում է դոլարից։

Անդրադառնանք Էրդողանին։ Օրերս Թեհրանում Պուտինի հետ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Երկար-բարակ ինչ-որ բանի մասին խոսեցին, հեռուստաալիքները ցույց տվեցին՝ ինչպես են նրանք հեռվում զբոսնում։ Դժվար թե նրանք բառ փոխանակած չլինեն Արցախի մասին, որի հետ կապված Ալիևը լուրջ խնդիրներ ունի, ճի՞շտ է։

Բոլորը գիտեն, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է ու եթե որևէ բան փոխանցվեց նախագահ Սարգսյանին Պուտինի միջոցով, անպայման տեղ կհասնի։ Հատկապես, որ նրանք էլ են շուտով հանդիպելու։

Բայց ոչ, Էրդողանը նորից վեր է թռչում տեղից ու Մոսկվա կամ Սոչի մեկնում՝ արցախյան հարցը լուծելու խնդրանքով Պուտինին դիմելու համար։ Ու գիտի, որ մի ուղևորությամբ կարող է փչացնել միջնորդների՝ հարցի կարգավորմանն ուղղված քրտնաջան աշխատանքը, բայց, միևնույնն է, մեկնում է…

Մի խոսքով, Պուտինի համար իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել։ Փաստացի ստացվում է, որ Ռուսաստանը պետք է Ամերիկային օգնի Հյուսիսային Կորեայի, Ուկրաինայի ու Իրանի հարցերում։ Ռուսաստանը պետք է օգնի Իրանին Ամերիկայի Միացյալ նահանգների հարցում։ Ռուսաստանը պետք է օգնի Թուրքիային անմիջապես Ադրբեջանի հետ կապված հարցում, որը Հայաստանի իրավասության մեջ է…

Լրահոս
0