«Սանիտեքում» վերադասը հարվածել է կին աշխատողներից մեկին

© Photo : press office of SanitekРаботники компании "Санитек"
Работники компании Санитек - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթը վստահեցնում է, որ «Սանիտեքում» անմարդկային վերաբերմունք է տիրում։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը նշում է, որ Երևանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում:

««Սանիտեքի» ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորական արտահայտություններով, անգամ եղել է դեպք, երբ կին աշխատակիցներից մեկին հարվածել է վերադասը:

Բացի այդ, թերթի տեղեկություններով՝ հակառակ աշխատակիցներին 500 դոլար աշխատավարձ վճարելու խոստմանը, տվել են ամսական 105 հազար դրամ՝ միաժամանակ ավելացնելով նրանց կողմից սպասարկվող տարածքի չափը: Իսկ ովքեր բողոքել են աշխատավարձի չափից, պարզապես ազատել են աշխատանքից»,- գրում է թերթը:

Լրահոս
0