Ողբերգական ավտովթար Գյումրիում. 21-ամյա վարորդը մխրճվել է բեռնատարի մեջ

© Sputnik / Наира ПогосянПолицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բնակիչ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 04:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալեքսանդր Աբդուլգարիմովը Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի 21 հասցեի դիմաց՝ Մաքսային պահեստների հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մզեզաբուկի Ինգիկոևիչին պատկանող DAF մակնիշի ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 27-ամյա Լուսինե Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորուհին՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 23-ամյա Լիլիթ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս
0