Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարից

© Sputnik / Asatur YesayantsГаишник, ГАИ
Гаишник, ГАИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը մահացել է, 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Այսօր կեսօրին՝ 13:20-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում: Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատն օգնել է դուրս բերել տուժածներին վթարված ավտոմեքենաներից:

Չորս մարդ հոսպիտալացվել է Գր. Լուսավորիչ ԲԿ: Նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից:

Դեպքի մասին որոշ մանրամասներ է հաղորդում Shamshyan.com կայքը: Դրանց համաձայն՝ դեմ առ դեմ բախվել են Nissan և ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենաները, Ըդն որում, Nissan-ի կին վարորդը դուրս է եկել երթևեկության հանդիպակաց գոտի և վթարի պատճառ դարձել:

 

Լրահոս
0