ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանում «Կա այսպիսի մասնագիտություն՝ Հայրենիքի պաշտպան» միջոցառման շրջանակում Գյումրիի «Պալիգոն» ռազմական վայրում տոնակատարություն էր՝ նվիրված Ռազմական հետախույզի օրվան նվիրված:
Տոնական արարողությանը հրավիրված էին Գյումրու և Երևանի ռուսական ռազմական կայազորերի զինծառայողներ, ՀՀ ԶՈւ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողների ընտանիքների անդամներ, դպրոցականներ և ռազմական բուհերի ուսանողներ:

Հետախույզները հյուրերի համար նոր ցուցադրական համարներ էին պատրաստել՝ դարանակալման, ԱԹՍ-ների կիրառմամբ ռեակտիվ և տակտիկական մարտերի և այլն:
Դասընթացի ամառային շրջանի արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության ցուցանիշը աճել է 20 տոկոսով` 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Տոնական հանդիսությունն ավարտվեց միայնակ և խմբակային ցուցադրական ելույթներով, հյուրասիրությամբ և համերգով: