ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում ընտրողների թիվն արդեն անցել է 20-30%-ից

© Sputnik / Asatur YesayantsВыборы в НС РА. Голосование
Выборы в НС РА. Голосование - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՏԻՄ ընտրությունների առաջին 3 ժամում ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.8%-ը: Հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ 69 համայնքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել է այդ համայնքներում գրանցված ընտրողների 10.8 %-ը, կամ 49 020 ընտրող: Հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն:

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Հայաստանցիները գյուղապետներ ու քաղաքապետներ են ընտրում

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

Այստեղ առանձին համայնքներում, առավոտյան մինչև ժամը 11:00-ը ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն անցել է 15-20 և նույնիսկ 30%-ից:

ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունքի մարզի Ենոքավան համայնքում, որտեղ իր քաղաքացիական պարտքը կատարել է ընտրողների 31.77%-ը:

 

Լրահոս
0