ՏԻՄ ընտրություններին ընտրողներն ակտիվ չեն մասնակցել

© Sputnik / Armenuhi Mkhoyanместные выборы
местные выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Հայաստանի ընտրողներն այնքան էլ ակտիվ չեն մասնակցել։ Այս են վկայում ԿԸՀ-ի քիչ առաջ հրապարակած քվեարկության մասնակիցների տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 243 335 ընտրող կամ գրանցված ընտրողների 50.06 %-ը։ Ընտրության մասնակիցների թիվն ամփոփելով` հայտարարում է ԿԸՀ-ը։

ЦИК Армении - Sputnik Արմենիա
Տեղամասերը փակվեցին. հաշվարկը մեկնարկեց

Ընտրողների մասնակցության մասին տեղեկանքից պարզվում է, որ մի շարք համայնքներում ընտրություններին մասնակվել են ընտրողների 20%-ից էլ պակաս մասը։ Օրինակ` Սասունիկ համայնքում ընտրատեղամաս է այցելել ընտրողների 15.42 %-ը, Ոսկեվազում՝ 16.77%-ը։

Մի շարք համայնքներում, սակայն, մասնակցության ակտիվությունն անցել է 60%-ից։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները:

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ենոքավանում՝ 78.33%։

 

Լրահոս
0