00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական պատվեր» հունական CNN- ի եթերում. ժամանակն է, որ Բաքուն «վերացնի» հեռուստաալիքը

© AFP 2024Телеканал CNN
Телеканал CNN - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ԱԳՆ-ն «CNN» հեռուստաալիքի հունական ծառայության Արցախի մասին պատմող ռեպորտաժն անվանել է «կողմնակալ և պատվիրված»: Թե ինչպես է պատահել, որ հեռուստաալիքը պաշտոնական Բաքվի կողմից կրկին քննադատության է ենթարկվել, ներկայացնում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Չէ, ինչ ուզում եք ասեք, բայց Թեդ Թերների գլուխգործոցի՝ CNN հեռուստաընկերության հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունները հարթ չեն: Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ արդյոք այս ալիքը հեռարձակվում է Ադրբեջանում, թե ոչ, բայց կզարմանայի, եթե հեռարձակվեր:

Այս անհանդուրժողական, «դաշնակցական» հեռուստաալիքի հետ ինչ-որ բան այն չէ. մեկ CNN- ի շոուի վարող Էնթոնի Բուրդենը ընդգրկվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում», որն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, քանի որ նա գնացել էր Արցախ և ֆիլմ էր նկարահանել այնտեղի խոհանոցի մասին, մեկ էլ՝ հիմա հեռուստաալիքի հունական ծառայությունը մի ամբողջ հաղորդում է նկարահանել չճանաչված հանրապետության մասին:

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել

Ինչպես միշտ, Ղարաբաղ մեկ այլ այցելության հանդեպ խորը «յախքը», «ֆուն» արտահայտելու բարդ պարտականությունը դրված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ուսերին: Դրա ղեկավարը՝ պարոն Հաջիևը, հնարավոր է այդքան երջանիկ չէ այս պարտականությունից, բայց դե ինչ արած՝ դա է իր գործը:

Ինչ — որ կերպ նման դեպրեսիվ հայտարարությունները տարբեր դարձնելու համար, պարոն Հաջիևն այս անգամ, պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին, արտահայտեց իր անսասան վստահությունը այս նյութի վճարված լինելու մասին: «Հաղորդումն ունի միակողմանի և կողմնակալ բնույթ և աջակցում է ապօրինի ռեժիմի պրոպագանդային, որը ստդեղծվել է ադրբեջանական տարածքները հայկական զինված ուժերի կողմից օկուպացնելու արդյունքում և խեղաթյուրում է հակամարտության էությունը: Նաև ակնհայտ է, որ հաղորդումը պատրաստվել է ՀՀ պաշտպանության նախարարի կոմերցիոն պատվերով և քաղաքական գովազդի բնույթ է կրում: Մենք շատ ցավում ենք, որ CNN-ի հունական ծառայությունն իրականացնում է կողմնակալ և ոչ օբյեկտիվ քաղաքական պատվերներ, և դրա հետ կապված մեր բողոքը կփոխանցվի CNN-ին:

Ահա այսպիսի «պատվեր»: Բողոքը, հավանաբար, արդեն փոխանցվել է և, անկասկած, հեռուստաալիքի կողմից ուղարկվել է համապատասխան մարմիններին:

Վերոհիշյալ մեջբերումը, իհարկե, հարմար է այս թեմայի վերաբերյալ ցանկացած ելույթի համար, անհնար է անդադար նոր տեքստեր հորինել Արցախ ինչ-որ մեկի այցի կապակցությամբ, ոչ մեկի երևակայությունը չի հերիքի: Այնուամենայնիվ, նոր թարմ գաղափարն իր ճանապարհն է հարթում: Հարկավոր է ինչ-որ կերպ հարցնել Հայաստանի պաշտպանության նախարարին՝ ընդհանրապես նա տեղյակ է CNN-ի ծառայությանը պատվերից:

Сергей Новиков - Sputnik Արմենիա
Լապշինի հետքերով. Ռուսաստանցի բլոգերը անցնում է Ադրբեջանի «սև ցուցակ»

Եվ այստեղ ահավոր «բացահայտում». Հայաստանն ակնհայտորեն գաղտնի հոդված ունի, որը համեմատելի է պետական բյուջեի չափի հետ: Թե չէ որտեղի՞ց են վերցվում այդ խենթ փողերը «պատվերների», ուղևորությունների և տրանսֆերտների, հանդիպումների և փառատոների, այցելությունների և ամեն ինչի համար: Այս հոդվածը քննարկվում է, հավանաբար, փակ դռների ետևում՝ կառավարությունում, իրենից ներկայացնում է ահավոր գաղտնի պետական գաղտնիք, և ամեն տարի ավելի շատ գումար է հատկացվում դրան: Հակառակ դեպքում, Արցախով հետաքրքրված տարբեր մարդկանց և կազմակերպությունների անընդհատ աճող հոսքի համար բացատրություն չի կարող լինել: Մամուլի ծառայության ղեկավար պարոն Հաջիևը փոքր-ինչ բացեց գաղտնի վարագույրը:

Վերջին անգամ մենք խելամտորեն որոշեցինք խորհուրդներ չտալ Ադրբեջանի ղեկավարությանը, քանի որ այնտեղ մեծահասակ մարդիկ են և իրենք են որոշում, թե ինչն է իրենց համար ճիշտ: Պարզապես հիշեցրեցին, որ իմիջը, հեղինակությունը նման է նաֆթի. ռեսուրսը, եթե նույնիսկ նորացվում է, ապա տասնյակ և հարյուրավոր տարիներ անց:

Այժմ մենք էլի չենք մտնի հարևան երկրի ԱԳՆ ներքին խոհանոցը: Պարզապես մի փոքրիկ դիտողություն՝ դրդված պարզ մարդկային կարեկցությունից. ինչու տանջվել, եթե կարելի է միանգամից արգելել այդ ամբողջ CNN-ը՝ հավաքարարներից մինչև ղեկավարություն և վերջ:

Չկա CNN, չկա պրոբլեմ: ճիշտ է՝ միայն շատ պրոբլեմներից մեկը:

 

Լրահոս
0