00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկոտ լինելը Լիոնի հայերի մասին չէ. ի՞նչ են նրանք անում սուսուփուս ու նպատակային

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցГорода Мира. Лион
Города Мира. Лион - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերն աղմկոտ են ամենուր, բացի ֆրանսիական Լիոն քաղաքից: Այստեղի հայերը սիրում են գործն առաջ տանել սուսուփուս: Նույն լռակյացությամբ այնպես աշխատեցին, որ Ֆրանսիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Լիոնը բուրժուական կաթոլիկ քաղաք է՝ իտալական Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ կոթողներով: Այստեղ շենքերի ֆասադներն ունեն փոքր պատուհաններ, որոնք թույլ չեն տալիս դրսից որևէ բան տեսնել: Իսկ երբ ներս եք մտնում, տեսնում եք մեծ պարտեզներ ու ընդունարաններ: Լիոնի հայերից Րաֆֆի Կրիկորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս օրինակը բերեց տեղի հայերին բնորոշելու համար: Լիոնի հայերն էլ են այդպիսին՝ դրսից նայողին ոչինչ ցույց չեն տալիս, փակ են օտարի համար:

© Facebook/Raffi KrikՐաֆֆի Կիրկորյան
Раффи Крикорян - Sputnik Արմենիա
Րաֆֆի Կիրկորյան

«Մենք շատ ենք աշխատում, բայց դրսից բան չի երևում, կարևորը, որ հաջողենք առանց աղմուկի, չենք սիրում դեմոնստրացիաներ, շատ աղմուկն իմաստ չունի: Միակ աղմկոտ գործողությունը, որ մեզանից տեսնում են, դա ցեղասպանության հիշատակի օրը խաղաղ ցույց կազմակերպելն ու փողոց դուրս գալն է: Մեկ էլ նման բան արեցինք ապրիլյան պատերազմի օրերին»,-պատմեց Կրիկորյանը: 

Նույն լռակյացությամբ տարիներ առաջ Լիոնի հայերը ջանք ու եռանդ չխնայեցին, որ Ֆրանսիան ճանաչի հայոց ցեղասպանությունը: Կրիկորյանը պատմում է՝ լիոնցիների, հատկապես իր հոր ջանքերով, Եվրախորհրդարանում հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման ջատագովներից Անրի Սաբիի աճյունը տեղափոխվեց Հայաստան: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախկին պատգամավորը մահվանից առաջ ցանկություն էր հայտնել, որ իր աճյունի մասունքներն ամփոփվեն Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում:

Артак Сергоян - Sputnik Արմենիա
Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ

«Լիոնի հենց կենտրոնական հրապարակում տեղադրված է ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանը: Մենք ունենք նաև Հրանտ Դինքի անունով փողոց»,-ասաց Կրիկորյանը:

Այսօր Լիոնի քաղաքապետը հայ է: Նա Ժորժ Կեպենեկյանն է՝ քաղաքական գործիչ, հայ դատի պաշտպանության հանձնախմբի նախկին պատասանատու, բժիշկ-ուրոլոգ, ով պատերազմի ժամանակ մեկնել էր Արցախ՝ վիրահատելու վիրավորներնրին: Նույնն արել է նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

«Բայց Լիոնում Կեպենեկյանն ընտրված չէ որպես հայ: Ժերար Կոլոնը՝ նախկին քաղաքապետը, որը դարձավ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, առաջարկեց Կեպենեկյանին իր տեղն աշխատել: Սա Կեպենեկյանի երկրորդ մանդատն է, սկզբում նա փոխքաղաքապետ էր՝ մշակույթի մասով, իսկ դա առաջնային ոլորտ էր, որտեղ ամենամեծ բյուջեն է շրջանառվում»,-պատմեց Րաֆֆի Կրիկորյանը:

Բայց եթեԿեպենեկյանը հայ է, բնավ չի նշանակում, որ նա պետք է միայն հայանպաստ գործունեություն ծավալի:

«Միամիտ կլինի այդպես մտածել: Դա պարտադիր պայման չէ: Այլ կողմից նայենք՝ ցեղասպանությունը ճանաչած սենատորները հայ չէին, չէ՞»,-ասաց Կրիկորյանը:

Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Կրիկորյանն ամփոփեց՝ հայերին Լիոնում շատ են սիրում, որովհետև աշխատասեր են ու տաղանդավոր: Նրանց կարելի է գտնել գրեթե բոլոր ոլորտներում:

 

Լրահոս
0