Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Կինոարտադրությունը կզարգանա, եթե ոլորտը գրավիչ դառնա ներդրողների համար»

© Sputnik / Aram NersesyanМелик Карапетян
Мелик Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինոգետ Մելիք Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում կինոարտադրությունը կզարգանա, եթե նպաստավոր դաշտ ստեղծվի ներդրողների համար։ Sputnik Արմենիայի եթերում նա խոսել է ոլորտի խնդիրների և իր տեսլականի մասին։
Մելիք Կարապետյան

Մելիք Կարապետյանը նշում է` չպետք է մոռանալ, որ կինոարտադրությունը թանկ պրոցես է` կես միլիոն դոլարից ցածր արտադրությունը համարվում է փոքր բյուջետային ֆիլմ։

«Սա այն պատճառներից մեկն է, ըստ որի պետությունը պետք է աջակցի ոլորտին, որպեսզի այն կարողանա զարգանալ։ Իմ հիմնական սպասելիքն այն էր, որ պետությունը ստեղծեր մի օրենք, որը հարկերից կազատեր արտադրողին և հնարավորություն կտար այս ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար, ինչպես եղավ Ռուսաստանում»,- ասաց կինոգետը։

Ըստ նրա` հաջողված ֆիլմը կարող է մեծ դեր ունենալ նաև երկրի զբոսաշրջության ոլորտում։ Այդ ամենը հաշվի առնելով` շատ երկրներ իրենց քաղաքականությունը փոխում են հօգուտ կինոարտադրության։

Լրահոս
0