Դեր Զորի փախստականների ճամբարում որոտած պայթյունն մոտ 100 մարդու մահվան պատճառ է դարձել

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Дейр-эз-Зоре
Ситуация в Дейр-эз-Зоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԻՊ-ից ազատագրված սիրիական Դեր Զորի մոտակայքում տեղի ունեցած խոշոր պայթյունի պատճառով ավելի քան 100 մարդ է զոհվել:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Դեր Զոր քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարում այսօր խոշոր պայթյուն է որոտացել: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական պետական հեռուստատեսությանը:

Նոյեմբերի 5-ի գիշերը մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով մտել է փախստականների ճամբարի տարածք ու գործի դրել պայթուցիկ սարքը:

Հիշեցնենք, որ Դեր Զորն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ամբողջովին ազատագրել է նոյեմբերի 3-ին:

 

Լրահոս
0