Արցախում նռնակի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողին հսկում են Երևանի բժիշկները։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Армянские военнослужащие на боевых позициях - Sputnik Արմենիա
Զինծառայողի մահվան և երկու զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,- ասաց նա:

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած մյուս զինծառայողը` Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցն Արցախի զինվորական հոսպիտալում է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն` Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Լրահոս
0