Ամերիկայի Ինդիանա նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը

© Wikipedia / tpsdaveИндианаполис в высоты птичьего полета
Индианаполис в высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինդիանան՝ ԱՄՆ-ի 50 նահանգից 48-րդը, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլկոմբը  դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների ոչնչացումը տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

​Նահանգապետը հանդես է եկել այդ մասին հռչակագրով, և Ինդիանան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 48-րդ նահանգը:

Вечный огонь - Sputnik Արմենիա
Այովան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Փաստաթղթում հիշատակվում է 19-րդ և 20-րդ դարերի ցեղասպանությունները, մասնավորապես, հիշատակվում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ոչնչացման փաստերը Իսլամական պետության կողմից։

«Ճանաչելով ու միշտ հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և այլ հանցագործություններ, մենք օգնում ենք պատմական հիշողությունը պաշտպանելուն, այնպես ենք անում, որ նման գազանությունները չկրկնվեն»,- ասված է հռչակագրում։

Նահանգապետ Հոլկոմբը նոյեմբերի 6-12-ը հայտարարել է «Հայաստանի շաբաթ»։

Ավելի վաղ հայերի ցեղասպանությունը ճանաչել է Այովա նահանգը։

Լրահոս
0