Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աղուզումցյան. «Կարևոր է կրճատումների գործընթացը թափանցիկ և օբյեկտիվ կատարելը»

© Sputnik / Asatur YesayantsРубен Агузумцян
Рубен Агузумцян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է կառավարական ապարատի կրճատումների պատճառով առաջացած դժգոհությունից ու դրա պատճառներից։
Ռուբեն Աղուզումցյան

Հոգեբանի խոսքով`ամբողջ աշխարհում է ուռճացված կառավարական համակարգը։ Օրինակ` Անգլիայի նավատորմական համակարգի 40 տոկոսը կառավարիչներն են, որոնք գտնվում են ցամաքում և այնտեղից կառավարում են նավատորմային գործունեությունը։ Սա զարգացման նորմալ երևույթ է։

«Ուղղակի գալիս է մի պահ, որ անհրաժեշտություն է առաջանում հաշվարկել։ Բայց իհարկե, գործից դուրս մնացածը չի կարող գոհ մնալ, որովհետև սովորել է քիչ աշխատել և աշխատավարձ ստանալ։ Այդ մի դժգոհողն իր կողքին կունենա մի շարք համախոհներ»,–ասում է մեր զրուցակիցը։

Աղուզումցյանը նշում է, որ կարևոր է այս գործընթացը թափանցիկ և օբյեկտիվ անել, ու կառավարական համակարգում պիտի մնան միայն այն մարդիկ, ովքեր կարող են առավել օգտակար լինել։

Լրահոս
0