ՀՀ կրթության և գիտության նախարարը դատապարտում է բանակից տարեկետումը, թեև ինքը չի ծառայել

© Sputnik / Asatur YesayantsЛевон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կրթության նախարարը համարում է, որ ծառայությունը կրթությանը խոչընդոտ չէ: Նա իր անձնական օրինակի մասին չխոսեց:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Բանակում պետք է բոլորը ծառայեն, ԱԺ-ում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատգամավորական հանձնաժողովներում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է 1992 թվականից»,- ասաց Մկրտչյանը:

Армянские учебники - Sputnik Արմենիա
Անվճար դասագրքեր հայ դպրոցականների համար. ո՞ւմ կհասնեն դրանք

Ուսանողների համար բանակից տարկետման վերաբերյալ օրենքի նախագծի մասին կրթության նախարարը մտածում է այնպես, ինչպես պաշտպանության նախարարը:

«Կրթությանը չի խանգարի ծառայությունը: Շատ երկրների փորձը դա հաստատում է, և եթե նայենք, թե պաշտպանած թեկնածուներից ով է զբաղվում գիտությամբ, ապա պատկերը ոչ այնքան  բարենպաստ կլինի»,- ասաց նախարարը:

2016 թվականի ապրիլյան իրադարձությունները միշտ կարող են կրկնվել, և յուրաքանչյուր քաղաքացին պետք է պատրաստ լինի կատարել իր պարտքը  հայրենիքի հանդեպ,  ընդգծել է նախարարը:

Նշենք, որ 1992 թ. արցախյան հակամարտության ամենաթեժ ժամանակ ապագա նախարարը անցնում  էր իր «ռազմական ճանապարհը» Երևանի պետական համալսարանում: 1986-98 թթ. նա եղել է այնտեղ որպես ասպիրանտ և դասախոս:

«Զինծառայողների կարգավիճակի և զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը, ի թիվս այլ կետերի, առաջարկում է տարեկետումը չեղյալ համարել պետպատվերով համալսարաններում սովորող ուսանողների համար:  Հոկտեմբերի 27-ին խորհրդարանը ընդունեց այն առաջին ընթերցմամբ:

Լրահոս
0