Երևանը մյուս մայրաքաղաքներին նման չէ. Սերգեյ Ռյազանսկին բարևներ է ուղարկել տիեզերքից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկու հետևորդներից շատերը շնորհակալություն են հայտնել հետաքրքիր լուսանկարների համար և սեր խոստովանել Երևանին ու երևանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի մայրաքաղաքի լուսանկարներն է հրապարակել, որոնք նկարել է տիեզերքից։

Նրա խոսքով` Երևանը նման չէ այլ մայրաքաղաքների. «Մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքն իր դանդաղ տեմպով է շարժվում»։

«Իսկ Կասկադը` Երևանի խորհրդանիշերից մեկը, հայտնի է երկրի սահմաններից դուրս։ Ի դեպ, օգտվելով առիթից, տիեզերական բարևներ եմ ուղարկում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն աշխատող ընկերներիս», — գրել է Ռյազանսկին։

Սոցիալական կայքի օգտատերերը` տեսնելով տիեզերական լուսանկարները, մեկնաբանություններ են թողել, «Պաշտում եմ Երևանը։ Իմ հանդիպած ամենաջերմ ու հյուրընկալ մարդիկ Երևանում են ապրում։ Բուն քաղաքն էլ շատ հոգեհարազատ է», «Wow, beautiful Armenia!» և այլն։

Իսկ մյուս օգտատերերը խնդրել են Ռյազանսկուն տեղադրել, օրինակ, Տաշքենդի ու Քիշնևի լուսանկարները։

Լրահոս
0