Հայաստանում աշխատող մայրերը դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության հաշվին

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցМать с новорожденным
Мать с новорожденным - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարարությունն առաջարկում է ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երիտասարդ մայրերին աշխատանքը և երեխայի խնամքը համատեղող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Զբաղվածության ոլորտում նախատեսում ենք երեք նոր ծրագիր իրականացնել, որոնք ուղղված են սոցիալ-ժողովրդագրական խնդիրների որոշակիորեն լուծմանը: Ազգային ժողով ենք ներկայացրել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում ենք ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` այդ ծրագրի ներդրումն աշխատող մայրերին, ովքեր գտնվում են մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում, մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու պարագայում պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կտա:

Լրահոս
0