ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. «Լիվերպուլի» ու Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարրագերը «Մանչեսթեր Յունայթեդի» ու Լոնդոնի «Չելսիի» Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպումներից հետո ՄՅՈՒ-ի երկրպագուների հետ միաձայն սոցիալական կայքերում քննադատության են ենթարկել Հենրիխ Մխիթարյանին։
««Մանչեսթեր Յունայթեդը» տասը հոգով էր խաղում, թեև Հենրիխ Մխիթարյանը դաշտում էր», — մեջբերում է Կարրագերի խոսքը thepeoplesperson.com պարբերականը։
Carragher: “United were playing with 10 men with Mkhitaryan on the pitch.” #mufc
— United Xtra (@utdxtra) 5 ноября 2017 г.
Անգլիական Պրեմիեր լիգայի երեք մեկնարկային խաղում Մխիթարյանը հինգ գոլային փոխանցում է արել, բայց նրա վերջին խաղերից դժգոհողների բանակն ակնհայտորեն մեծանում է։
Հենրիխը հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է, ծնվել է Երևանում։ Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանն ընդամենը ութ տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ ծանր հիվանդությունից։
Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ֆուտբոլ է խաղում հանուն իր հոր, որը միշտ ցանկացել է` որդին ֆուտբոլիստ դառնա։
Հենրիխն առանձնանում է ոչ միայն սպորտային լավ պատրաստվածությամբ, այլև պոլիգլոտ է, խոսում է անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, ռուսերեն ու հայերեն։
Տվյալ պահին Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։