Մեկ րոպեում 123 կոտրած կոկոս. Գերմանիայի բնակիչը ռեկորդ է սահմանել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիայի բնակիչներից մեկը համաշխարհային ռեկորդ է սահմանել` մեկ րոպեում կոտրելով 123 կոկոս։ Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է նա ռեկորդ սահմանել։

Թաեքվոնդոյի վարպետ Մուհամմեդ Քահրիմանովիչը հատուկ ձեռնոց է հագել` ձեռքը չվնասելու համար։ Ռեկորդը սահմանելուց հետո նա դժգոհ է մնացել արդյունքից` նշելով, որ կարող էր ավելի բարձր ցուցանիշ գրանցել։

Նախորդ ռեկորդը սահմանել էր Հնդկաստանի բնակիչ, 25 տարեկան Աբիշ Դոմինիկը, որը մեկ րոպեում կոտրել էր 122 կոկոս։

 

 

Լրահոս
0