«Մեր երեխաները. Ալյոնա Սվիրիդովան հայ ամուսնու հետ ընտանեկան լուսանկար է հրապարակել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАлена Свиридова и Давид Варданян
Алена Свиридова и Давид Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգչուհի և հաղորդավար Ալյոնա Սվիրիդովան ամուսնու և երեխաների լուսանկարներ է ցույց տվել իր բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ալյոնա Սվիրիդովան Instagram- ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում ինքն է` գործարար ամուսնու` Դավիթ Վարդանյանի ու երեխաների հետ։

Լուսանկարում երգչուհին կրտսեր որդու հետ ընկերակցում է ամուսնուն ու նրա որդուն` Վարդանին։

Публикация от Алёна Свиридова (@alenasviridova) Ноя 5 2017 в 3:47 PST

«Երբ երեխաները դեռ փոքր էին։ Քո երեխաները, իմ երեխաները, հավասար է մեր երեխաներին։ Ինչ արագ են նրանք մեծանում»,- լուսանկարի տակ գրել է Սվիրիդովան։

 

Բաժանորդների արձագանքը չի ուշացել։

«Բոլորդ շատ գեղեցիկ ես, «Ինչ լավն ենք», «Ինչ գեղեցիկ երեխաներ ունեք, Ալյոնա, Իսկ ամուսինը պարզապես Ալեն Դելոնն է»,- մեկնաբանել են բաժանորդները։

Երգչուհին իր 36-ամյա ամուսնուն` Դավիթ Վարդանյանին, ներկայացել է 2012 թ-ին ռուսական առաջին ալիքի «Թող խոսեն» շոուի ժամանակ: Երկու տարի անց նրանք ամուսնացել են: Հարսանիքն անցել է առանց հատուկ ճոխության:

Լրահոս
0