00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ծանրաբեռնված ուսանողների համար կրթության ժամկետը «փոփոխական» կլինի

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուհերում բակալավրիատի կրթությունը կիրականացվի նոր մեթոդաբանությամբ, որը ծանրաբեռնված ուսանողին հնարավորություն կտա առանց տարկետում վերցնելու շարունակել ուսումը՝ առարկաները բաշխելով համապատասխան տարիների միջև։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մի շարք փոփոխություններով նախատեսվում է սահմանել բակալավրիատում կրթության նոր, միջազգային մեթոդաբանություն: Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողին կտրվի ընտրության հնարավորություն՝ կրթությունը կազմակերպել 4-6 տարի ժամանակում, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողին՝ 4-8 տարում: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Сдача экзаменов. Студенты - Sputnik Արմենիա
Ինչպես հայաստանցի ուսանողը գոյատևի Մոսկվայում. իրական պատմություններ

««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով սահմանել ենք ուսուցման նոր ձև: Կա երկու կարգ՝ ամբողջական բեռնվածության ուսուցումը՝ առկա ուսուցման համակարգ և մասնակի բեռնվածության ուսուցումը՝ հեռակա ուսուցման համակարգ: Առաջինի դեպքում ուսանողն իր բակալավրիական կրթությունը կկազմակերպի 4+2 տարում՝ ելնելով իր ծանրաբեռնվածությունից: Ուսանողին հնարավորություն կտրվի նվազագույնը 4 և առավելագույնը 6 տարում ավարտել բակալավրիական կրթությունը: Իսկ մասնակի բեռնվածության դեպքում ուսումնառությունը կկազմակերպվի 4+4 տարում»,-ասել է Սուքիասյանը:

Այս համակարգն ինչ-ինչ պատճառներով ծանրաբեռնված ուսանողին հնարավորություն կտա առանց տարկետում վերցնելու, նվազագույն ծանրաբեռնվածությամբ շարունակել ուսումը՝ առարկաները բաշխելով համապատասխան տարիների միջև: Բուհն առաջարկելու է, օրինակ, առաջին կուրսի բոլոր ծրագրերը, իսկ ուսանողն ընտրելու է տվյալ կիսամյակի իր առարկաները՝ ձևավորելով բեռնվածությունը: Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը կարող է ընտրել՝ բակալավրիական կրթությունն ավարտել 4, 5 կամ 6 տարում, հեռակա ուսուցմանը՝ 4-ից մինչև 8 տարում:

«Անցում ենք կատարում միջազգային «full time» և «half time» ուսուցման մեթոդաբանությանը, որն ընդունված է ողջ աշխարհում: Այն ուսանողին տալիս է շատ ավելի մեծ հնարավորություն: Ընդունվելուց հետո օրենքը միանգամից ուժի մեջ չի մտնի: Կտրվի որոշակի ժամկետ՝ 3 տարվա ընթացքում բուհերը կկազմակերպեն այդ համակարգը: Նախագծի ընդունումից հետո բոլոր բուհերն աստիճանաբար կանցնեն այս փոփոխության իրագործմանը»,-ասել է վարչության պետն ու հավելել՝ փոփոխությունը ուսանողների համար ուսումնառության կազմակերպման մեծ հնարավորություն է, որպեսզի իրենք կազմեն իրենց ուսուցման գրաֆիկը:

Օրենքի նախագծով փոփոխություններ են սպասվում բարձրագույն կրթական համակարգում: Օրենքը կիրառական հիմքեր է ստեղծում բուհերի գործունեության համար: Նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է, որից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանը:

Լրահոս
0