00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Monsanto-ի թույները Հայաստան են բերում. հայկական քաղցր լոլիկ այլևս չենք ուտելո՞ւ

© REUTERS / Zachary ProngМонсанто
Монсанто - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականում մեր գյուղատնտեսությունը նոր է ուշքի գալիս 90–ականների հետևանքներից, երբ սերմերի տեսքով ամերիկյան «օգնությունը» արմատախիլ արեց, օրինակ, լոլիկի հայկական տեսակը։ Հիմա Հայաստան են բերում Monsanto–ի թույները։ Իրավիճակը փորձում է վերլուծել Արման Վանեսքեհյանը։

Ընդհանրապես Հայաստանում գենետիկորեն ձևափոխված ապրանքի շուրջ ստեղծված իրավիճակը դեռ պետք է հասկանալ։ Արդյո՞ք այն վնասակար է մարդկանց համար, ու եթե այո, ապա որքան։

Կապիտալիստական դիալեկտիկայի կանոնները բիզնեսում. ոչինչ կարևոր չէ, բացի եկամտից

Դրա համար անհրաժեշտ է գոնե հետաքրքրվել այդ ուղղությամբ արտասահմանյան լաբորատորիաների աշխատանքի արդյունքներով, եթե սեփական հետազոտությունները չենք անում։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանը նախընտրում է նույնիսկ այդ արտասահմանյան տվյալները չօգտագործել։

Село Коти - Sputnik Արմենիա
Գյուղապետներին կսովորեցնեն փողը ճիշտ ծախսել

Առաջին հերթին, դա էլ փող արժե։ Հետո էլ կարելի է նույնիսկ չկասկածել, որ ԳՁՕ-ն արտասահմանից Հայաստան բերվող սննդամթերքի զգալի մասն է կազմում։ Առաջին հերթին, իհարկե, խոսքը արևմուտքից բերվող ապրանքի մասին է։ Ընդ որում` նույնիսկ ոչ թե Եվրոպայից, որտեղ ԳՁՕ-ն արգելված է, այլ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

Այդ ապրանքներն ավելի էժան են (դա ամենակարևորն է), ուշ են փչանում, լավ տեսք ունեն։ Մի խոսքով, իսկական երազանք են այդ ոլորտի գործարարների համար։

Ու հավատացեք` ամերիկաներում ու եվրոպաներում էժան գնված ապրանքի օգտակար ու վնասակար լինելը գործարարներին վերջին հերթին է հետաքրքրելու։ Հատկապես, որ այդ ապրանքն այստեղ կարելի է ավելի թանկ վաճառել։ Կապիտալիստական դիալեկտիկայի կանոններն են, որոնցից չես փախչի։

Ու քանի որ բոլորին հայտնի է, ում կորպորացիաներն ու ընկերություններն են Հայաստանում արտասահմանից սննդամթերքի մատակարարմամբ զբաղվում, ապա վստահորեն կարելի է խոսել այն մասին, որ հենց նույն Monsanto-ի արտադրանքը ամեն կերպ փորձելու են Հայաստան բերել։ Քանի որ եկամտաբեր է։ Ու վերջ։

Ինչ-որ մեկը միլիոնների հետ գործ ունի

Ու հավատացեք` ոչ ոք չի ուսումնասիրելու, թե որքան վնասակար են մեր գյուղատնտեսության համար անհրաժեշտ տրանսգեն սերմերն ու դրանց համար նախատեսված թույները։

Կարելի է չկասկածել, որ հենց նույն Ամերիկայում անցկացված նմանատիպ հետազոտությունների արդյունքները տեղական սպառողների համար առավելագույնս փակ կլինեն, եթե հանկարծ պարզվի, որ դրանք իսկապես վնասակար են։ Քանի որ մարդիկ այդ վաճառքի վրա լուրջ գումարներ են աշխատելու։

Ստացվում է այնպես, որ այդ ընկերությունը Երևանում արդեն իր արտադրանքի շնորհանդեսն է անցկացրել, ու համապատասխան կառույցները դրա համար թույլտվություն են տվել։ Թույլ են տվել առանց որևէ լաբորատոր հետազոտության այն մասին, թե ինչ են պատրաստվում մեր երկիր ներկրել։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
541,3 մլն դրամ` Թալիշին. սահմանամերձ համայնքը հետ է կանչում գյուղացիներին

Հասկանալի է, որ նմանատիպ հետազոտությունները թանկ արժեն, իսկ պետական բյուջեում, ինչպես միշտ, գումար չկա։ Նույնիսկ առողջապահության ֆինանսավորումն ենք կրճատում։ Էլ ուր մնաց ինչ-որ սերմերի պետական հսկողության մասին մտածենք։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ սերմերը կարող են հայկական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների ավելացում ապահովել։

Այո, այդ առումով Հայաստանում նույնիսկ երկիր մտնող մրգերի ու բանջարեղենի հսկողությունը հարթ չէ։

Իսկ երկրում գործող օրենքի համաձայն` ա) արգելվում է ԳՁՕ արտադրել, բ) մթերքների վրա ԱՆՊԱՅՄԱՆ պետք է նշումներ լինեն։ Հարց է առաջանում` որևէ մեկը մեր սուպերմակետներում վերջին երկու տասնամյակում հանդիպել է այդպիսի գրառման։

Իսկ ԳՁՕ-ի արտադրության վերաբերյալ նույնիսկ խոսելու բան չկա։ Ո՞վ ու ե՞րբ է Հայաստանում հետազոտություն անցկացրել Monsanto ընկերության արտադրած սերմերի որակի վերաբերյալ։ Ուշադրություն դարձրեք` այդ ընկերության մուտքը Եվրոպա ընդհանրապես արգելված է, քանի որ այնտեղ շատ խիստ են վերաբերվում տրանսգեն մրգերի ու բանջարեղենի հետ կապված իրավիճակին։ Սրան ի՞նչ կասեք։

Ինչպե՞ս վերադարձնել հայկական քաղցր լոլիկները

Իրականում մեր գյուղատնտեսությունը նոր է ուշքի գալիս 90-ականների հետևանքներից, երբ սերմերի տեսքով ամերիկյան «օգնությունը» արմատախիլ արեց, օրինակ, լոլիկի հայկական տեսակը, որն աճում է միայն Արարատյան դաշտում։ Հիշո՞ւմ եք, ինչպիսին դարձան լոլիկները մեր խանութներում։ Ասես ստվարաթղթից լինեն` ո՛չ համ ունեն, ո՛չ հոտ, ո՛չ էլ գույն։ Ու դա վերաբերում է գյուղատնտեսական բոլոր ապրանքներին, որոնք աճում են ոչ թե ջերմոցներում, այլ հողում։

Վերջին 2-3 տարվա ընթացքում հողը նոր է սկսել վերականգնել ապրանքի նախկին որակը։ Մի՞թե հիմա նորից կսկսեն փչացնել։ Հասկանալի է, «ստվարաթղթե» լոլիկներն ավելի գեղեցիկ են ու ավելի երկար են պահպանվում, ամենակարևորը` շատ հարմար են բիզնեսի համար։ Բայց այդպիսի արտադրանք ամենուր կա։ Իսկ Արարատյան դաշտի որակյալ մրգերից ու բանջարեղենից ոչ մի տեղ չես գտնի…

Լրահոս
0