Արամ Գաբրելյանովն ուրախացել է, որ ադրբեջաներեն գիտի

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցАрам Габрелянов
Арам Габрелянов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայերը շատ բուռն են արձագանքել այն տեղեկությանը, ըստ որի` Ադրբեջանում շներին կվարժեցնեն արձագանքել հայերեն խոսքին։ Թեման չի շրջանցել նաև հայտնի լրագրող Արամ Գաբրելյանովը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. «Նյուս Մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրեն, ռուսական մեդիադաշտում մեծ ճանաչում ունեցող Արամ Գաբրելյանովն արձագանքել է լուրին, ըստ որի` Ադրբեջանում շներին կվարժեցնեն արձագանքել հայերեն խոսքին։

Facebook սոցիալական ցանցում նա գրել է. «Լավ է, որ ես ադրբեջաներեն գիտեմ. շներից վախենում եմ))»։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել պահակային շներին, որպեսզի նրանք նախազգուշացնեն զինվորներին, երբ հայերեն խոսք լսեն։ Նշվել էր, որ շների վարժեցումն անհրաժեշտություն է և պայմանավորված է տարածաշրջանում աճող անկայունությամբ:

Լրահոս
0