ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցПервый замглавы СММ ОБСЕ на Украине А. Хуг посетил г. Ясиноватая в Донецкой области
Первый замглавы СММ ОБСЕ на Украине А. Хуг посетил г. Ясиноватая в Донецкой области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի–Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան` Մոլդովայից և Օգնեն Յովիչը` Բոսնիա և Հերցեգովինայից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը, ինչպես նաև ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Լրահոս
0