Երևանում առավոտյան ավտոմեքենա է այրվել

© StockphotoАвтодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում ավտոմեքենա է այրվել:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի–Sputnik. Այսօր` ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները։ Բախման հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ խցիկը:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ մասամբ: Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։

Լրահոս
0